Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

The Guardian-ը հրապարակել է տարվա լավագույն ֆուտբոլիստների ցանկը

The Guardian-ը հրապարակել է տարվա լավագույն ֆուտբոլիստների ցանկը
21.12.2019 | 22:20

Բրիտանական The Guardian-ը հրապարակել է 2019-ի 100 լավագույն ֆուտբոլիստների ցանկը։ Առաջին տեղում «Ոսկե գնդակ – 2019»-ի մրցանակակիր, «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին է։ Երկրորդ տեղում Վիրջիլ վան Դեյքն է «Լիվերպուլից», առաջատարների եռյակը եզրափակում է «Լիվերպուլից» ևս մեկ խաղացող Սադիո Մանեն։ Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն չորրորդ տեղում է։

Դիտվել է՝ 3189

Մեկնաբանություններ